Արթուր Դավթյանը երկրորդ անընդմեջ ոսկե մեդալն է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

25 Փետրվարի 2024, 19:20

Սպորտ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը շարունակում է հաղթարշավն աշխարհի գավաթի խաղարկությունում:

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը, հավաքելով 15.100 միավոր, երկրորդ անգամ անընդմեջ դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող:

Նախօրեին աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր էր դարձել Վահագն Դավթյանը:

Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, որը կայացաել էր Եգիպտոսում, Արթուր Դավթյանը դարձել էր ոսկե, իսկ Վահագն Դավթյանը` արծաթե մեդալակիր: