Էրդողանն արդեն շնորհավորանքներ է ընդունում

28 Մայիսի 2023, 21:37

Քաղաքականություն

Քվեաթերթիկների ավելի քան 98 տոկոսը մշակելուց հետո Էրդողանը հավաքել է ձայների 52,12 տոկոսը։ Քըլըչդարօղլուն, վերջին տվյալներով, ունի ձայների 47,88 տոկոսը։

Երկրորդ փուլում ընտրված Թուրքիայի նախագահն ասել է, որ ընտրությունները երկրում «ժողովրդավարության տոն են»։ Հաղթանակի կապակցությամբ նա արդեն շնորհավորանքներ է ընդունում տարբեր երկրների ղեկավարներից։