Ֆրենսիս Քուրքջյանի՝ Dior-ի համար ստեղծած վերջին բույրն արտացոլում է Նյու Յորքի ոգին

02 Մարտի 2024, 00:57

Հայեր

Երբ խոսում ենք New Look Dior-ի մասին, առաջին բանը, որ գալիս է մտքում, փարթամ կիսաշրջազգեստներն ու նուրբ բաճկոններն են, որոնք ստեղծել է Christian Dior-ը դեռևս 1947 թվականի ձմռանը՝ սկիզբ դնելով կանացի շքեղ զգեստապահարանի նոր դարաշրջանին: Յուրաքանչյուր հաջորդ դիզայներ իր ուրույն ներդրումն է ունեցել հիմնադրի նորարարական հայեցակարգում:

Ուստի զարմանալի չէ, որ երբ Ֆրենսիս Քուրքջյանը, որն այժմ Dior Parfums-ի բույրերի ստեղծման տնօրենն է, առաջին անգամ ժամանեց Dior, սկսեց մտածել դրա նշանակության մասին: «Նոր կերպարն ավելին է, քան ժառանգությունը, և ավելին, քան, պարզապես, ուրվագիծը․ դա հոգեվիճակ է»,-ասում է նա:

Հենց այդ New Look-ը ոգեշնչեց Ֆրենսիսի համանուն վերջին բույրին, որը, որպես Dior’s La Collection Privée-ի հետ իր առաջին նախագիծը, կամրջում է նորաձևության և բուրմունքի աշխարհները, շարժումը՝ ոգեշնչված Քրիստիան Դիորից, ով իրեն անվանում էր «և պարֆյումեր, և կուտյուրիեր»: «Օծանելիքը նորաձևության մասնիկ դարձնելը 1947 թվականի կարևոր գործողություններից էր, և այսօր ես ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել այդ կապը»,-style.news.am-ի փոխանցմամբ՝ Harper’s Bazaar Arabia-ին պատմել է Քուրքջյանը:

«Սա իմ տեսլականն է Dior-ի տան համար: Ինձ համար New Look-ը տան արմատներին վերադառնալու միջոց է, որը միաժամանակ ցույց է տալիս այն ուղղությունը, որով կզարգանա հավաքածուն»,- հավելել է նա։

New Look-ը բուրմունք է, որի ստեղծման համար պահանջվել են ամիսներ: «Բույրը տարբերվում է նորաձևությունից։ Մեկ բուրմունք ստեղծելու համար կարող է պահանջվել վեցից ութ ամիս»,-ասում է նա: