Վթարից տուժած երեխաներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է․ դեղորայքի ու արյան պակաս չկա
29 Մայիսի 2023, 10:45
Առավոտյան սկսվել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Տիգրան Ավինյանը խնդրել է ներկայացնել՝ ինչպես է ավտովթարից տուժած երեխաների վիճակը։
«Ավտովթարից հետո երեկ երեխաները անմիջապես տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Մի երեխայի տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնտեղ վիրահատելով՝ նորից բերել են «Սուրբ Աստվածամայր»։ Երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկինը՝ ծայրահեղ տերմինալ»,- ասել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ դեղորայքի, արյան պակաս չկա, ինչպես սոցցանցերում տարածվել է։