Բորիս Ակոբովի քրեական կատակերգությունն արժանացել է հատուկ մրցանակների

02 Մարտի 2024, 10:55

Մշակույթ

Մոսկվայում ավարտված Original+ սթրիմինգային հարթակների բովանդակության երրորդ փառատոնում մեդիաժյուրիի հատուկ մրցանակը շնորհվել է ռեժիսոր Բորիս Ակոպովի «Ավտոմատով» քրեական կատակերգությանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախագծում գլխավոր դերերը խաղացել են Սլավա Կոպեյկինը և Դենիս Կոսյակովը՝ մարմնավորելով երկու եղբայրների, որոնք որոշել են զենքի առևտուր անել:

Նշվում է, որ նույն սերիալը ստացել է հատուկ մրցանակ մեկ այլ կազմակերպության կողմից։
Original+ փառատոնին ամենամեծ սթրիմինգային հարթակները ներկայացրել են իրենց նախագծերը, որոնց թողարկումը նախատեսվում է 2024 թվականին։ Աշխատանքները գնահատել է պրոֆեսիոնալ անկախ ժյուրին, ինչպես նաև մեդիաժյուրին: