«Կործանվում ենք, դրանից էն կողմ էլ ինչի սպասենք»․ Alpha News-ի հարցումը

Alpha News-ը հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու, թե մարդիկ հետևո՞ւմ են Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրանից բխող ի՞նչ սպասելիքներ ունեն ապագայից։

Քաղաքացիներից ոմանք անորոշ վիճակում են և լավ ապագայի հույս չունեն։
««Էլ ոչ մի սպասելիք չունեմ։ Կործանվում ենք, դրանից էն կողմ էլ ինչի սպասենք», «Սպասելիք չունեմ ոչ մեկից, միակ ցանկությունս այն է, որ գոնե խաղաղություն լինի», «Ապագայի միակ հույսը մենք ենք մնացել, ամեն բան մեզնից է կախված»»,- ասել են հարցվածները:

Կան նաև մարդիկ, որոնք վստահ են՝ լավ է լինելու ամեն ինչ։

««Որ վատը մտածենք, լավ չի լինի։ Ես լավ հույսեր ունեմ», «Ինձ թվում է՝ հիմա ամեն ինչ լավ կլինի։ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան թույլ չեն տա մեզ վրա հարձակվել»»,- պատասխանել են հարցվածները։

Մանրամասները՝ տեսանյութում: