Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ դեռ նախատեսված չեն. Պեսկով
04 Մարտի 2024, 13:09
Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ դեռ նախատեսված չեն, սակայն անհրաժեշտության դեպքում կարելի է արագ զրույց կազմակերպել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ, այս պահին ժամանակացույցում ներառված ամենաբարձր մակարդակով շփումներ չկան, բայց անհրաժեշտության դեպքում, իհարկե, կարող են հայտնվել, հեռախոսազրույցները կարող են բավականին արագ կազմակերպվել», — լրագրողներին ասել է Պեսկովը։