Մոսկվայում հանդիսատեսը բուռն ծափողջույններով է ընդունել Եվա Գևորգյանի և Սվետլանովի անվան նվագախմբի ելույթը

05 Մարտի 2024, 13:40

Մշակույթ

Սվետլանովի անվան Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը և հայազգի ռուս դաշնակահարուհի Եվա Գևորգյանը Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում կատարել են Սերգեյ Ռախմանինովի և Մորիս Ռավելի գլուխգործոցները: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

Համերգը տեղի է ունեցել կիրակի օրը։ Այն ղեկավարել է հայտնի դիրիժոր Անտոն Շաբուրովը։

Համերգից հետո չդադարող ծափերով հանդիսատեսը շնորհակալություն է հայտնել դաշնակահարուհուն ու նվագախմբին, սոցիալական ցանցերում ևս շնորհակալական խոսքեր են գրել Գևորգյանին։ Վերջինս էլ սոցցանցերում հրապարակել է իր արվեստը գնահատողների լուսանկարներն ու տեսանյութերը, ինչպես նաև շնորհակալություն հայտնել դիրիժորին և նվագախմբի առաջին ջութակին։

Եվա Գևորգյանը Մոսկվայի կոնսերվատորիայի Կենտրոնական երաժշտական դպրոցի սան է, սովորել է պրոֆեսոր Նատալյա Տրուլի դասարանում, ավելի քան 60 միջազգային հեղինակավոր մրցույթների հաղթող և դափնեկիր է, միջազգային երաժշտական փառատոների մասնակից։ 2021 թվականին նրան շնորհվել է «Յամահայի երիտասարդ արտիստ»-ի կոչում։