Ախալքալաքցի մարզիկները 9 մեդալ են նվաճել Գորիում կայացած Վրաստանի առաջնությունից

05 Մարտի 2024, 19:40

Սպորտ

Մարտի 2-ին Գորի քաղաքում անցկացվել է Վրաստանի կարատեի (կումիտե) առաջնություն, որին մասնակցել է 364 մարզիկ։ Ախալքալաքի սպորտդպրոցից առաջնությանը մասնակցել է 19 մարզիկներ, 9-ը վերադարձել է մեդալներով։

Առաջնության մասնակիցներից 260-ը եղել են տղաներ, 104-ը՝ աղջիկներ։

Ախալքալաքի մարզիկները վերադարձել են մեկ ոսկե, մեկ արծաթե և 7 բրոնզե մեդալով։

Առաջնությունն անցկացվել է WKF-ի կանոններով։ Բոլոր մարզիկները Ախալքալաքի սպորտդպորցի սաներ են, նրանց մարզիչը Սարգիս Մարգարյանն է: