«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու մասին Հայաստանը պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստան. ԱԽ քարտուղար

06 Մարտի 2024, 17:07

Քաղաքականություն

«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու մասին Հայաստանը հստակ դիրքորոշում ունի, որի մասին տեղյակ է պահել ռոսւական կողմին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ  անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Պաշտոնական նամակով ենք հայտնել վերջերս»,- ասել է նա։

Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը պետք է իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն։