Այն թեկնածուները, որոնք աջակցություն էին ստացել Հայ դատի հանձնախմբերի կողմից, հաջողել են․ Ռոբերտ Մարգարյան
08 Մարտի 2024, 22:57
Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը Alpha News-ի ուղիղ եթերում ասել է՝ որևէ ընտրության ժամանակ 100 տոկոսանոց արդյունք պետք չէ ակնկալել։
«Մարտի 5-ի ընտրություններում հաջողությունը 100 տոկոսանոց չէր։ Որևէ ընտրության ժամանակ չի էլ կարելի ակնկալել 100 տոկոսանոց արդյունք։ Այն թեկնածուները, որոնք աջակցություն էին ստացել Հայ դատի հանձնախմբերի կողմից, հաջողութուններ են ունեցել։ Հայ դատը Լոս ԱՆջելեսի ու Գլենդելի մասշտաբով էր աջակցություն հայտնել։ Եթե Լոս Անջելեսի մակարդակով նայենք, ապա Արևմտյան ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը 13 թեկնածուի էր աջակցություն հայտնել, որոնցից 9-ը հաջողել է։ Նրանք կարևոր պաշտոններ են զբաղեցրել։ Օրինակ, Ադամ Շիֆը՝ որպես հայամետ գործիչ, մեծ հաջողություն է գրանցել»,- ընգծել է Ռոբերտ Մարգարյանը։
Ըստ քաղաքագետի՝ պետք է նաև հաջողել նոյեմբերին սպասվող ընտրություններում։
«Գլենդելի Հայ դատի հանձնախումբը 7 թեկնածու է աջակցություն հայտնել, որից 5-ն ընտրվել է։ Ընդհանուր առմամբ, ստացվում է 66 տոկոսանոց լավ արդյունք։ Շատ ընտրատարածքներում հայեր էլ չեն եղել, ավելի շատ ամերիկացիներ են եղել, եթե այս գործոնը նկատի առնենք, բավականին մեծ հաջողություն են գրանցել։ Սպասենք նոյեմբերի ընտրություններին, որ արդեն վերջնական թեկնածուներ լինեն»,- եզրափակել է քաղաքագետը։