Իմ նպատակը Եվրոպա գնալն է, ես ձգտում եմ դրան․ Նաիր Տիկնիզյան

10 Մարտի 2024, 21:50

Սպորտ

Հայ ֆուտբոլիստ, Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտարարել է, որ նախկինի պես ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում:

«Ինչպես ավելի վաղ ասել էի իմ հարցազրույցներում, իմ նպատակն ու խնդիրը Եվրոպա մեկնելն է, եթե հնարավորություն լինի։ Ես դրան ձգտում եմ», — Տիկնիզյանի խոսքը փոխանցում է «Առաջնությունը»։

Հիշեցնենք, որ 24-ամյա Տիկնիզյանն ընթացիկ մրցաշրջանում «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt ինտերնետային պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 7 մլն եվրո: