Եվգենիա Մեդվեդևան հանդես կգա ցուցադրական համարով

14 Մարտի 2024, 09:40

Սպորտ

Հայազգի ռուս գեղասահորդուհի, Փհենչհանի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան ցուցադրական համարով հանդես կգա գեղասահքի «Դպրոցների ճակատամարտի» 6-րդ փուլում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են մրցումների կազմկոմիտեում։

«Դպրոցների ճակատամարտ»-ը նախատեսված է 6-ից 12 տարեկան մարզիկների համար։ Թիմային պատանեկան մրցումները կազմակերպվում են Մոսկվայի սպորտի դեպարտամենտի կողմից: Մրցաշարն անցկացվում է 6 փուլով։ Մարտի 31-ին «Էթերի Թութբերիձեի գեղասահքի կենտրոնում» տեղի կունենա Մոսկվայի գեղասահքի գավաթի 6-րդ փուլը:

«Ես շատ ուրախ եմ, որ «Դպրոցների ճակատամարտ» ձևաչափը արմատավորվել է, քանի որ երիտասարդ մարզիկների նախապատրաստումը խոշոր մրցումներին շատ կարևոր է։ Ես ուրախ եմ, որ այս մեծ մրցաշարի մի մասն եմ», — Մեդվեդևայի խոսքը մեջբերում է մրցումների մամուլի ծառայությունը։