Նա գնում է Արևմուտքի որոշած ճանապարհով. Պետդումայում արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը

12 Մարտի 2024, 16:50

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անում է այն ամենը, ինչ ժամանակին արել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին՝ անդրադառնալով ռուս սահմանապահներին վտարելու Երևանի որոշմանը։

«Ըստ էության, Փաշինյանը երբեք չի եղել Ռուսաստանի հետ, վարչապետը իշխանության է եկել քաղաքացիական հասարակության ներսում տարաձայնությունների ալիքի վրա: Այսօր Փաշինյանն անում է այն ամենն, ինչ ժամանակին արել է Պորոշենկոն, իսկ Զելենսկին դա շարունակում է: Նա գնում է տրորված ճանապարհով, որն իր համար որոշել են անգլո-սաքսոնները, որոնք որոշել են Հայաստանը դարձնել հերթական հակառուսական ճակատը»,- ասել է Վոդոլացկին։

Նրա խոսքով՝ առայժմ Փաշինյանի հայտարարություններն իրավական հիմք չունեն:

«Ռուսաստանը միշտ հանդես է եկել Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման օգտին: Եվ մենք մտադիր ենք շարունակել կատարել մեր պարտավորությունները, որպեսզի Հայաստանը չհայտնվի Ուկրաինայի վիճակում»,- եզրափակել է Վոդոլացկին։