Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա․ քաղաքապետարանում նախագիծն ընդունեցին

12 Մարտի 2024, 18:27

Քաղաքականություն

Հաստատվել են մայրաքաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր սակագները. Երևանի ավագանին ընդունել է որոշումը։ Ավագանու 32 անդամ կողմ է քվեարկել, դեմ քվեարկել է 2 անդամ։ Ավագանու «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։

Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր սակագները կգործեն սեպտեմբերի 1-ից։

Ըստ ավագանու որոշման սահմանվել են ուղեվարձի հետևյալ սակագները՝

30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։