Եվգենի Պետրոսյանը 78 տարեկանում կրկին հայր է դարձել
13 Մարտի 2024, 11:37
Հայկական ծագմամբ խորհրդային և ռուսական էստրադայի արտիստ, հումորիստ և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանը և նրա կինը՝ Տատյանա Բրուխունովան, հայտարարել են ընտանիքում համալրման մասին: Այս մասին գրել է kp.ru-ն:
Պետրոսյանը և կինը ընտանեկան լուսանկար են հրապարակել։ Երգիծաբանի կնոջ գրկում նրանց նորածին երեխան է:
Պետրոսյանի և Բրուխունովայի դստեր լուսանկարը սենսացիա է առաջացրել. ոչ 78-ամյա երգիծաբանը, ոչ նրա կինը չէին հայտարարել հղիության մասին։ Զույգը դուստր է ունեցել, որի անունը դեռ չի հաղորդվում։
Դատելով լուսանկարից՝ աղջիկը մեկ ամսականից մի փոքր ավելի է։ Տատյանան ցույց չի տվել երեխայի դեմքը։
Առայժմ հայտնի չեն ոչ աղջկա ծնվելու վայրը, ոչ էլ ծննդյան ամսաթիվը։ Բայց Եվգենի Վահանովիչն այժմ կրում է բազմազավակ հոր հպարտ կոչումը։