ՌԴ Արմավիր քաղաքում կկանգնեցվի մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանը

18 Մարտի 2024, 08:50

Մշակույթ

Ռուսաստանի Դաշնության Արմավիր քաղաքում կկանգնեցվեն Խորհրդային Միության երեք մարշալների՝ Գեորգի Ժուկովի, Հովհաննես Բաղրամյանի և Սեմյոն Բուդյոննի արձանները։

Նշվում է, որ տարբեր տարիներին մարշալներն այցելել են Արմավիր, և ճարտարապետական նոր հուշարձանները թեմատիկորեն կապված են լինելու Արմավիրում տեղի ունեցած պատմական իրադարձությունների հետ:

Քաղաքապետարանում պլանային խորհրդակցության ժամանակ նշվել է, որ հուշարձանների տեղադրման հնարավորությունն այս ամիս կքննարկվի համապաստախան հանձնաժողովում։

Հիմա եթերում