Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու հարցը հանրային քննարկման առարկա պետք է դառնա. Փաշինյան

14 Մարտի 2024, 11:54

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձել է Եվրոպական խորհրդարանի ընդունած «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևին։

Փաշինյանը ողջունել է ԵԽ բանաձևը և հավելել.

«Կարծում եմ՝ այն ՀՀ-ում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։ Սա ևս մեկ առիթ է՝ քննարկելու ՀՀ ապագայի տեսլականը, և հույս ունեմ, որ ՀՀ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն ԵԽ-ից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետև նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան կառավարության կամ խորհրդարանական մեծամասնության»։

Հիմա եթերում