Մեր հարաբերությունները Հայաստանի հետ զարգանում են նաև պաշտպանական ոլորտում. Հնդկաստանի դեսպան

14 Մարտի 2024, 15:02

Քաղաքականություն

Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում ուրախ ենք, որ մեր հարաբերությունները Հայաստանի հետ զարգանում են նաև պաշտպանական ոլորտում։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

«Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական հարաբերություններն ամուր հիմք ունեն և հիմնվում են ժողովուրդների բազմամյա կապերի վրա։

Մեր երկրները կիսում են ընդհանուր դեմոկրատական և մշակութային արժեքներ։ Դա էլ ավելի է ամրապնդում մեր հարաբերությունները։ Հայաստանում հնդիկ ուսանողների և աշխատողների առկայությունը ևս համագործակցության հիմքեր է ստեղծում»- նշել է դիվանագետը։