Մարսելում կբացվի Սողոմոն Թեհլիրյանի կիսանդրին

15 Մարտի 2024, 11:32

Հայեր

Այսօր Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի կունենա հիշատակի միջոցառում՝ նվիրված Սողոմոն Թեհլիրյանին (Թեհլերյանին)։ Ելույթներին կհաջորդի փաստավավերագրական ֆիլմի ցուցադրություն՝ նվիրված Թեհլիրյանի դատավարությանը։

Օrer.eu-ն հայտնում է, որ այսօր՝ ժամը 11։00-ին, Մարսելի հայաշատ Պոմոն թաղամասի Pasteur հրապարակում հանդիսավորությամբ տեղի կունենա հայ ժողովրդի արդարահատույց անհատի՝ Սողոմոն Թեհլիրյանի կիսանդրու բացումը։ Բացումից հետո, Պոմոնի Հայ Առաքելական եկեղեցու սրահում տեղի կունենա հիշատակի ձեռնարկ։

Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանության վերապրող Թեհլիրյանը ծնվել է 1896թ ապրիլի 2-ին Բագառիճում՝ Օսմանյան կայսրությունում և մահացել է 1960թ մայիսի 23-ին Սան Ֆրանցիսկոյում։

1921 թվականին Թեհլիրյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչել նրան։