Երևանի ռուսական թատրոնի «Փոքրիկ ողբերգությունները» կցուցադրվի Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային փառատոնին

19 Մարտի 2024, 01:00

Բոլոր

Սանկտ Պետերբուրգում ապրիլի 9-ին կցուցադրվի Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի «Փոքրիկ ողբերգությունները» ներկայացումը։

Ցուցադրությունը տեղի կունենա «Հանդիպումներ Ռուսաստանում» ռուսական թատրոնների 26-րդ փառատոնի շրջանակներում: Այս տարի փառատոնը նվիրված է Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 225-ամյակին: Երևանի պետական ռուսական դրամատիկական թատրոնը փառատոնի մշտական մասնակիցն է:

Ներկայացումը ներառում է Պուշկինի, թերևս, ամենանշանավոր դրամատիկ գործերը՝ «Տեսարան Ֆաուստից», «Ժլատ ասպետը», «Մոցարտ և Սալիերի», «Քարե հյուրը» և «Խնջույք ժանտախտի պահին»։

Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները» Երևանի ռուսական թատրոնի բեմում դարձել են գեղեցկության և թատերական մոգության իսկական մանիֆեստ։
Ներկայացման դերակատարներն են Ելենա Վարդանյանը, Արեն Խաչատրյանը, Անտոն Աղաջանյանը, Վյաչեսլավ Շամիրյանը, Արմեն Մարգարյանը, Արթուր Պետրոսյանը, Լև Նալբանդյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Հայարփի Զուռնաչյանը, Էրվին Ամիրյանը, Անաիդա Գաբրիելյանը, Յուլիա Ժդանովան, Ռուդոլֆ Զուրաբովը։