«Յոթ անգամ չափեք». ՌԴ նախագահի թեկնածուն՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու Հայաստանի ցանկության մասին

Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունից ՌԴ նախագահի թեկնածու Նիկոլայ Խարիտոնովը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ցանկության մասին NEWS.ru-ի հարցին ի պատասխան՝ կոչ է արել Երևանին լավ մտածել։

Նրա խոսքով՝ Ռուսաստանում հայկական սփյուռքը հույս ունի և հավատում է, որ Հայաստանի ղեկավարությունը «սխալ, և գուցե ճակատագրական» քայլի չի գնա։

«Հայաստանն առաջին հերթին պետք է մտածի, թե ուր է գնում։ Ռուսաստանի հետ դարավոր հարաբերություններ և բարեկամություն ունի։ Հայաստանի ցուցաբերած շտապողականությունը մի բան է, որի մասին պետք է մտածել։ Յոթ անգամ չափեք, մեկ անգամ կտրեք։ Մենք հույս ունենք իմաստության»,- լրագրողներին ասել է նա։

Հիմա եթերում