ՆԱՏՕ-ի գործողությունները չեն նպաստում Կովկասում կայունությանը. Պեսկով
19 Մարտի 2024, 15:08
ՆԱՏՕ-ի ազդեցությունն ընդլայնելու փորձերը դժվար թե կարողանան կայունություն հաստատել Կովկասի տարածքում: ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կովկասում իր ներկայությունն ամրապնդելու ՆԱՏՕ-ի ձգտումը մեզ քաջ հայտնի է։ Տեսանելի է անզեն աչքով: Կա նաև ըմբռնում, որ իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը հազիվ թե կարող են Կովկասում կայունություն և իրավիճակի կանխատեսելիություն ավելացնել։ Այդ շփումները կովկասյան պետությունների ինքնիշխան իրավունքն են։ Մենք ուշադիր հետևում ենք և գլխավորապես մտադիր ենք կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների և համագործակցության գործիքների վրա, որոնք մեր կողմն ունի», — հայտարարել Է Պեսկովը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի այցը։