Վլադիմիրում «Ռուսաստանի հայերի միությունը» նարդու մրցաշար է կազմակերպել

30 Մայիսի 2023, 16:45

Սպորտ

Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում մայիսի 28-ին տեղի է ունեցել նարդու մրցաշար: Այս մասին հայտնել է «Ռուսաստանի հայերի միության» տելեգրամյան ալիքը։ Մրցաշարին մասնակցել է ավելի քան 20 մարդ:

Նշվում է, որ կարճ Նարդիում հաղթող է ճանաչվել Վազգեն Մուրադյանը, իսկ երկար Նարդիում ՝ Նորիկ Հարությունյանը:

Մրցանակակիրներին հանձնվել են գավաթներ և մեդալներ: Միջոցառման կազմակերպիչն է Վլադիմիր ՌՀՄ-ն: