Խաչանովն ու Ավանեսյանը հաղթանակներ են տարել Մայամիի մրցաշարում
24 Մարտի 2024, 15:35
Մայամիում անցկացվող «Մասթերս» մրցաշարում աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել։ Հայ թենիսիստը մրցել է աշխարհի 35-րդ ռակետ, սերբ Լասլո Ջերեի հետ և առավելության հասել երկու սեթում՝ 6:2, 6:4: Մրցախաղը տևել է 1 ժամ 27 րոպե։
WTA-1000 մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի 65-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը մրցել է աշխարհի 6-րդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերի հետ և հաղթել 6:1, 4:6, 6:3 հաշվով։
Մայամիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։