Կարո Քահքեջյան․ Խիզախ «Սպիտակ Արջը»
24 Մարտի 2024, 23:00
Մարտի 24-ը ռազմական գործիչ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից և «Խաչակիրներ» կամավորական ջոկատի հրամանատար Կարո Քահքեջյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 62 տարեկան:
Կարո Քահքեջյանը ծնվել է 1962 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Նրան կոչում էին նաև «Սպիտակ Արջ»։
Երկար ժամանակ ապրել է Ամերիկայում։ Իսկ ահա բարձրագույն կրթություն ստացել է Գերմանիայում։ Մասնագիտությամբ ճարտարապետ էր։
1978թ. Կարոն ավարտել է Ֆրանկֆուրտի ճարտարագիտական համալսարանի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը: Ծառայել է ԱՄՆ բանակի «Սպիտակ բերետավորներ» հատուկ նշանակության ուժերում:
Քահքեջյանը գերազանց տիրապետում էր հայերենին, անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին, իսպաներենին, թուրքերենին, քրդերենին և արաբերենին:
Առաջին անգամ Հայաստան է եկել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո։ Կարո Քահքեջյանը օգնություն է ցուցաբերել տուժած շրջաններին։
Կազմավորել է «Խաչակիրներ» ջոկատը, մասնակցել Մարտունիի, Հադրութի, Մարտակերտի, Լաչինի և Քելբաջարի ճակատամարտերին։
Կարո Քահքեջյանը զոհվել է 1993թ. հունիսի 26-ին Մարտակերտի մոտ՝ Մագաուզ գյուղի մոտ մղված մարտերում:
Թաղված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
2010 թվականին նկարահանվել է «Սպիտակ արջի ուրվականը» գեղարվեստական ֆիլմը՝ նվիրված Կարո Քահքեջյանի հիշատակին։