2025 թ-ի մարտի 1-ից ռուս-բելառուսական ռոումինգի մոդելը կներդրվի ԵԱՏՄ բոլոր երկրներում

2025 թվականի մարտի 1-ից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներում կսկսվի շարժական ռոումինգի ծառայությունների մատուցման պայմանների հավասարեցումը գների իջեցումը։ Այս մասին «Belarus-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հակամենաշնորհային կարգավորման բաժնի տնօրեն Ալեքսեյ Սուշկևիչը։

«Հանձնաժողովի խնդիրներից է ռոումինգում բջջային կապի ծառայությունների մատուցման պայմանների հավասարեցումը, ԵԱՏՄ անդամ բոլոր հինգ երկրներում պայմանների հավասարեցումը և այդ ծառայության մատուցման սակագների էական նվազեցումը։ Մեզ համար օրինակ է ծառայել ռուս-բելառուսական ռոումինգը, որը կապի ծառայությունները բացարձակապես հասանելի է դարձրել ռուս բաժանորդների համար բելառուսական ցանցերում, իսկ բելառուս բաժանորդների համար՝ ռուսական ցանցերում։ 2025 թվականի մարտի 1-ից ռուս-բելառուսական ռոումինգի մոդելը կտարածվի ԵԱՏՄ բոլոր հինգ երկրներում»,,- ասել է նա։

Հիմա եթերում