Գեորգի Սահակյան․ Ստալինի դերն՝ առանց կեղծ բեղերի
27 Մարտի 2024, 23:14
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Մարտի 27-ին լրանում է խորհրդային և ռուս նշանավոր դերասան, դերասանների գիլդիայի անդամ և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Գեորգի Սահակյանի ծննդյան 98-ամյակը։
Գեորգի Մարգարի Սահակյանը ծնվել է Բաքվում։ Դերասանական գործունեությունը սկսել է բավականին ուշ տարիքում։ Նրա նմանությունը Իոսիֆ Ստալինին նկատելի է դարձել դեռ ուսանողական տարիներին։ Զարմանալի է, որ երկար տարիներ Գեորգի Մարգարովիչը աշխատել է որպես ինժեներ-նախագծող «Օրգէներգոստրոյ» համամիութենական ինստիտուտի մասնաճյուղում, զբաղվել է գյուտարարությամբ, եղել է ծովի ջրի աղազերծման կայանի հեղինակներից մեկը։
Բայց ինչպես հաճախ է պատահում, մի դեպք փոխում է նրա ամբողջ կյանքը: 1978-ին ամբողջ ԽՍՀՄ-ում Ստալինի նման մարդ էին փնտրում «Թեհրան-43» ֆիլմի նկարահանումների համար, և մի անգամ նա հանդիպեց մի խումբ կինոգործիչների, որոնք ֆիլմ էին նկարահանում Չեչեն-Ինգուշ Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մասին:
Մի քանի ամիս անց Սահակյանը լսումների հրավեր է ստանում և հաջողությամբ անցնում դրանք։ Նրա դեբյուտն այնքան հաջող էր, որ հետագայում նրան սկսեցին հրավիրել այնպիսի հայտնի ռեժիսորներ, ինչպիսիք են Սերգեյ Սոլովյովը, Վասիլի Պիչուլը, Ալեքսանդր Պրոշկինը, Միխայիլ Թումանիշվիլին, Սավվա Կուլիշը:
Սահակյանը միակ դերասանն է, որ Ստալինին մարմնավորել է առանց դիմահարդարման, կեղծամի կամ կեղծ բեղերի, և առաջին հայն է, որ այս կերպարով էկրան է բարձրացել։ Նա խաղացել է Ստալինի դերը 36 ֆիլմերում և նույնիսկ սահմանել է արժանի ռեկորդ Գինեսի գրքում։