Խաչանովը 17-րդ հորիզոնականում է ATP-ի վարկանշային աղյուսակում

02 Ապրիլի 2024, 08:51

Սպորտ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է թարմացված վարկանիշային աղյուսակը։

Առաջատարը մնում է սերբ Նովակ Ջոկովիչը։ Իտալացի Յանիկ Սիները, որ հաղթել է Մայամիի «Մասթերս» շարքի մրցաշարում, իր կարիերայում առաջին անգամ բարձրացել է երկրորդ հորիզոնական՝ գերազանցելով իսպանացի Կարլոս Ալկարասին։ Կարեն Խաչանովը 17-րդն է։

ATP վարկանիշը ապրիլի 1-ի դրությամբ.

1․ Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 9725 միավոր.
2 (3). Յանիկ Սիններ (Իտալիա) — 8710.
3 (2). Կարլոս Ալկարաս (Իսպանիա) – 8645.
4 (4). Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) — 7165.
5 (5). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — 5415.
6 (6). Անդրեյ Ռուբլև (Ռուսաստան) — 4890.
7 (7). Հոլգեր Ռունե (Դանիա) — 3795.
8 (8). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) — 3615.
9 (12). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – 3540.
10 (9). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան) – 3425․․․
17 (16). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 2005