Արթուր Ավագիմյանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Չեռնոմորեցի» կազմում

02 Ապրիլի 2024, 13:18

Սպորտ

Հայազգի կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Օդեսայի «Չեռնոմորեցի» կազմում:

Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Պոլիսյայի» դեմ արտագնա խաղում «Չեռնոմորեցն» Ավագիմյանի արդյունավետ խաղի շնորհիվ հաղթել է 4-1 հաշվով:

27-ամյա ֆուտբոլիստը հեթ-տրիկ է ձևակերպել 11 րոպեի ընթացքում՝ մրցակցի դարպասը գրավելով 53, 61 և 64-րդ րոպեներին: