Բաբկեն Մելիքյան․ ԽՍՀՄ չեմպիոնը
03 Ապրիլի 2024, 23:50
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Այսօր՝ ապրիլի 3-ին, իր ծննդյան 64-րդ տարեդարձն է նշում հայտնի հայ ֆուտբոլիստ Բաբկեն Մելիքյանը։
1987թ. ԽՍՀՄ չեմպիոն, 1980թ. երիտասարդական հավաքականի Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայի գավաթակիր, Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր Բաբկեն Մելիքյանը ծնվել է Երևանում, կարիերան սկսել է 1971 թ-ին Ռուսաստանի մանկապատանեկան և սպորտային մարզադպրոցում: Խաղացել է «Արարատ»-ում, հետագայում տեղափոխվել է «Դնեպր» ՖԱ, սակայն 1986 թվականին Մելիքյանը լքել է ակումբը: 1987 թվականից Մելիքյանը հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակ»-ում՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն։
Վեց ամիս անց նա տեղափոխվել է «Կոտայք» թիմ։
1992 թվականին տեղափոխվել է Լիբանան և ընդգրկվել հայ համայնքի հավաքականի կազմում։ Մելիքյանը հետագայում ստացել է Լիբանանի քաղաքացիություն և հանդես եկել երկրի ազգային հավաքականում։
1998-2000 թվականներին Բեյրութում եղել է մարզիչ։
2000-ականների սկզբին Մելիքյանը վերադարձել է հայրենիք։ Ֆուտբոլիստը «Միկա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2009 թվականի վերջը։ Մելիքյանը հետագայում զբաղեցրել է Երևանի «Կիլիկիա» ՖԱ –ի գլխավոր մարզչի պաշտոնը։