Կրասնոդարի երկրամասի հայ համայնքները շարունակում են օգնություն ցուցաբերել բռնի տեղահանված արցախցիներին

05 Ապրիլի 2024, 19:23

Քաղաքականություն

Կրասնոդարի երկրամասի հայ համայնքները շարունակում են օգնություն ցուցաբերել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված արցախցիների ընտանիքներին։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միությունը։

Բելորեչենսկի շրջանի ՌՀՄ-ի տեղական բաժանմունքն աշխատանքներ է իրականացնում արցախցի ընտանիքների ադապտացման, աշխատանքի ընդունման և ուսման, առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման գործում աջակցելու ուղղությամբ: Կազմակերպվել է նաև Արցախի բնակիչների օգնության հավաք, որին մասնակցում են շրջանի բազմաթիվ բնակիչներ:

Օրերս Բելորեչենսկի շրջանի պաշտպանության նախարարության միջոցներով բազմազավակ ընտանիքների համար ձեռք են բերվել սառնարաններ, լվացքի մեքենաներ, սեղաններ, աթոռներ,պահարաններ և այլն, որպեսզի բազմազավակ ընտանիքները վերահաստատվեն նոր վայրում:

Հիմա եթերում