Մոսկվայում կայացել է Մարատ Մուրադյանի «Ռուսական մարքեթինգի հայրերը» գրքի շնորհանդեսը

06 Ապրիլի 2024, 22:00

Կրթություն

Մոսկվայի «Գրքի տանը» տեղի է ունեցել «Ռուսական մարքեթինգի հայրերը» գրքի շնորհանդեսը, որի հեղինակը «РКС Девелопмент» ընկերությունների խմբի ռազմավարական հաղորդակցության տնօրեն, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Մարատ Մուրադյանն է:

Գրքում հեղինակը պատմում է ռուսական կայսրությունում մարքեթինգի ձևավորման պատմությունը, այդ թվում՝ ընթերցողին մանրամասն ներկայացնում հայկական կոնյակի մարքեթինգային հաջողության պատմությունը՝ սկսած այն պահից, երբ Շուստովները գնեցին Երևանի կոնյակի գործարանը:

Մ. Մուրադյանի խոսքով՝ գիրքը լավ ձեռնարկ կլինի ժամանակակից հայրենական գործարարների, ինչպես նաև նրանց համար, որոնք ցանկանում են ուսումնասիրել ռուսական գովազդային գործի արմատները և ռուս արդյունաբերողների, վաճառականների մարքեթինգային հնարքները, որոնց կարճ ժամանակում հաջողվել է դառնալ համաշխարհային կապիտալի նշանավոր դեմքեր:

Հիմա եթերում