Սերգեյ Ավագյանց․ Աշխարհի հայտնի հայազգի զինվորականը

06 Ապրիլի 2024, 23:50

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ապրիլի 6-ին լրանում է ռուս զորահրամանատար, ծովակալ, Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար Սերգեյ Ավագյանցի ծննդյան 66-ամյակը:

Սերգեյ Իոսիֆովիչը ծնվել է Երևանում ԽՍՀՄ ռազմածովային ուժերի սպա, առաջին կարգի կապիտան Իոսիֆ Սերապիոնի Ավագյանցի ընտանիքում։

1980 թվականին ավարտել է Պ. Ս. Նախիմովի անվան Սևծովյան բարձրագույն ռազմածովային ուսումնարանը, 1991-ին՝ Լենինգրադում ռազմածովային նավատորմի Բարձրագույն հատուկ սպայական դասերը, 1998-ին՝ ռազմածովային ակադեմիան: 2007 թվականին ավարտել է նաև ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան՝ «Ռազմական և պետական կառավարում» մասնագիտությամբ:

Սերգեյ Իոսիֆովիչը 1980թ. օգոստոսից մինչև 1985թ. ապրիլը եղել է «Ծովակալ Յումաշև» մեծ հականավատորմային նավում՝ զենիթահրետանային դիվիզիոնի ղեկավարման խմբի հրամանատարը: Այնուհետև ծառայել է «Մարշալ Ուստինով» հրթիռային հածանավում՝ որպես զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատար, օգնական, նավի հրամանատարի ավագ օգնական։ 1991 թվականի սեպտեմբերից լինելով 3-րդ աստիճանի կապիտան՝ դարձել է հածանավի հրամանատար։

2007թ. հունիսից օգոստոս զբաղեցրել է Սևծովյան նավատորմի Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը:

Բացի այդ, 2023 թվականից նա ղեկավարում է համաշխարհային ռազմական տնտեսության և ռազմավարության ինստիտուտի գործունեությունը «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանում։