Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

«Գևորգ Մարզպետունի». Audiobook

07 Ապրիլի 2024, 21:00

Alpha News-ի բացառիկ ուսուցողական նախագիծը՝ Audiobook-ը, ներկայացնում է Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպը:

Մուրացանը ցանկանում էր Գևորգ Մարզպետունու կերպարի միջոցով ժողովրդին փոխանցել իր սերը հայրենիքի նկատմամբ։ Շատ քննադատներ կարծում են, որ Մարզպետունու շուրթերով խոսում է ինքը՝ հեղինակը։

Վեպի գաղափարը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարն է արաբական զավթիչների դեմ: Վեպի գլխավոր հերոսը Գևորգ Մարզպետունի իշխանն է: Նրա նպատակն էր կենտրոնախույս պետությունը դարձնել կենտրոնաձիգ պետություն և վերջին հագարացուն դուրս շպրտել հայրենիքից:

Իշխանն ասում է, որ պիտի ապացուցի՝ ամրոցների և իշխանական զորության մեջ չի ամփոփվում հայրենիքի ուժը, այլ նրա որդիների անձնազոհության մեջ, որ քսան նահատակներն ավելի արժեն, քան քսան հազար զինվորներից կազմված բանակը: Մարզպետունին որդուն՝ Գոռին, իր զինվորների հետ հավասար է համարում: Իշխանը մտածում էր, որ մեկ է, մահը պետք է գա, ավելի լավ է հայրենիքի համար պայքարում իր որդու մահը տանի, եթե աստված այդպես է որոշել: Մարզպետունին ազգերի գոյության հիմքը տեսնում էր ընտանիքի ամրության մեջ:

«Գևորգ Մարզպետունի» վեպը դպրոցական ծրագրերի ամենասիրելի ստեղծագործություններից է, որի գաղափարն է՝ հայրենասիրությունը վեր է ամեն ինչից:

Հայ գրականության ամենահայտնի ստեղծագործությունները՝ դպրոցական արդի դասագրքերից, Alpha News-ը ներկայացնում է աուդիոգրքի տարբերակով։