Արևմուտքի հետ բարեկամությունը երբեք որևէ մեկին լավ բանի չի բերել. Նիկոլայ Ստարիկով
09 Ապրիլի 2024, 00:06
Ռուս քաղաքական գործիչ, գրող Նիկոլայ Ստարիկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունները և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը:
«Հայ-ռուսական հարաբերություններն, անշուշտ, լավ են լինելու, քանի որ այդ երկու ժողովուրդներն այնքան սերտորեն փոխկապակցված են, որ այլ կերպ լինել չի կարող։ Բայց, ցավոք, որոշ քաղաքական գործիչներ դառնում են արտաքին ուժերի գործիք՝ փորձելով փչացնել այդ հարաբերություններն՝ ի շահ այդ երրորդ ուժերի։
Եվ իհարկե, մենք շատ մտահոգված ենք հայոց պետականության ճակատագրով։ Ինձ թվում է, որ Արևմուտքի հետ բարեկամությունը ոչ մեկին լավ բանի չի բերել», — կարծում է Alpha News-ի զրուցակիցը։
Քաղաքական գործչի խոսքով՝ արևմտյան երկրներն իրենց գործողություններում օգտագործում են մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ՝ օգտվելով իրենց հետաքրքրող պետությունում առկա այս կամ այն խնդիրներից։
«Տեսեք, թե ինչպես է աշխատում Արևմուտքը, նա խնդիր է ստեղծում, հետո այդ խնդիրը նետվում է կարթի կամ խայծի տեսքով: Նույն կերպ նա միշտ ինչ-որ խնդիրներ է օգտագործում՝ երկրներն իր կողմը գրավելու և այնտեղ իշխանությունը փոխելու համար։ Սա հենց այն գործընթացն է, որը տեղի է ունենում այսօր»,- ասում է փորձագետը։
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» անցկացման հնարավորության մասին հարցին ի պատասխան էլ, քաղաքական գործիչն ասել է, որ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում, որպեսզի այդ նախագիծը չկայանա։
«Այսօր մենք չենք տեսնում, որ Հայաստանում պետական պաշտոնյաները պատրաստվում են միջամտել այդ նախագծին։ Այնպիսի տպավորություն է, որ նրանք պատրաստվում են անձնատուր լինել։ Դրա մեջ էլ կա այն վտանգը, որը սադրում է հայոց պետականությունը։ Եվրաինտեգրման և այլ լավ ու գեղեցիկ խոսքերի անվան տակ գնում է այն կառույցի հետևողական ոչնչացումը, որը Հայաստանին խաղաղություն էր երաշխավորում»,- եզրափակել է Ստարիկովը։