Շատ ծանր հանդիպում էր. Կարեն Խաչանովը՝ Քեմերոն Նորիի նկատմամբ տարած հաղթանակի մասին

10 Ապրիլի 2024, 16:30

Սպորտ

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է Մոնտե Կառլոյում կայացած «Մասթերս» մրցաշարի առաջին շրջանի խաղում աշխարհի 30-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիի նկատմամբ տարած հաղթանակի մասին: Հանդիպումն ավարտվել է 7:5, 7:6 (7:3) հաշվով՝ հօգուտ Խաչանովի։

«Իսկապես ուրախ եմ և հպարտ դժվար պահերին և ճնշման դրվագներում մրցակցին գերազանցելու առիթով։ Շատ ծանր հանդիպում էր, հատկապես, առաջին շրջանի համար։ Քեմերոնը որոշակի նահանջ է ունեցել դասակարգման աղյուսակում, բայց նա միշտ ուժեղ մրցակից է»,- Կարեն Խաչանովի խոսքը մեջբերում է Eurosport-ը։

Նշենք, որ մրցաշարի հաջորդ փուլում հայ թենիսիստի մրցակիցը կլինի աշխարհի 22-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոն: