Էդուարդ Սպերցյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

10 Ապրիլի 2024, 13:31

Սպորտ

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը WhoScored-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։

23-ամյա ֆուտբոլիստի խաղը գնահատվել էր 8,3 միավորով, որը լավագույնների թիմում երկրորդ ամենաբարձր գնահատականն է։

Նախորդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 4-3 հաշվով հաղթել էր «Նիժնի Նովգորոդին», իսկ Սպերցյանը 79-րդ րոպեին տուգանային հարվածով խփել էր հաղթական գոլը: Դա Էդուարդի 100-րդ խաղն էր ռուսական ակումբի կազմում: