Կարեն Խաչանովը Մոնտե Կառլոյի «Մասթերս»-ի 3-րդ շրջանում է
10 Ապրիլի 2024, 18:23
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Մոնտե Կառլոյում անցկացվող «Մասթերսի» երկրորդ շրջանում հաղթել է արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոյին: Այս մասին գրում է Спорт-Экспресс-ը։
Հանդիպումն ավարտվել է 4:6, 6:4, 6:3 հաշվով։ Մարզիկները կորտում անցկացրել են 2 ժամ 18 րոպե։
Աշխարհի 17-րդ ռակետ Խաչանովը մրցաշարի 3-րդ տուրում կհանդիպի Գաել Մոնֆիլս (Ֆրանսիա, WC)-Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան, 4) հանդիպման հաղթողի հետ։