Սեր և ատելություն տարածությունից ու ժամանակից դուրս. մեկնարկել են Անդրեասյան եղբայրների նոր ֆիլմի նկարահանումները

11 Ապրիլի 2024, 20:35

Մշակույթ

Մեկնարկել են Անդրեասյան եղբայրների կինոընկերության արտադրության «Կհանդիպենք երեկ» ֆանտաստիկայի տարրերով կատակերգության նկարահանումները՝ ռուսական «Иви» առցանց կինոթատրոնի աջակցությամբ: Այս մասին հայտնում է կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի տելեգրամյան ալիքը:

Նախագծում գլխավոր դերերը կկատարեն Ագլայա Տարասովան և Արտյոմ Տկաչենկոն:

Սցենարի հեղինակը Վիկտոր Բոնդարյուկն է։ Նախագծի պրոդյուսերներն են Սարիկ Անդրեասյանը և Ղևոնդ Անդրեասյանը, բեմադրիչ՝ Ալեքսանդր Բոգուսլավսկի:

Ֆիլմը եթերում կլինի 2025 թվականին:

Հիմա եթերում