Խաչանովը «Մասթերս»-ի երրորդ շրջանի խաղում հաղթել է Մեդվեդևին
11 Ապրիլի 2024, 16:00
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ, աշխարհի 17-րդ ռակետ Կարեն Խաչանովը Մոնտե Կառլոյում (Մոնակո) կայացած «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջանի խաղում հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևին: Հանդիպումն ավարտվել է 6:3, 7:5 հաշվով՝ հօգուտ Խաչանովի: Այս մասին գրում է «Чемпионат»-ը:
Հանդիպման տևողությունը կազմել է 1 ժամ 53 րոպե: Մոնտե Կառլոյի մրցաշարի քառորդ եզրափակիչում Խաչանովը կմրցի Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) խաղի հաղթողի հետ: Մոնակոյի մրցաշարը կավարտվի ապրիլի 14-ին: