Տարակուսանք առաջացնող․ Արցախի ԱԳՆ-ի արձագանքը՝ ԱՄն պետդեպի հայտարարությանը
31 Մայիսի 2023, 21:05
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/05/31210507/24754776_0_0_1000_563_1920x0_80_0_0_168d3114e03ba6e59241033a7aecbfde.jpg)
Արցախի արտաքին գործերի նախարարությունը խորը հիասթափություն և տարակուսանք առաջացնող է որակել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի՝ մայիսի 30-ի հայտարարությունը․
«Անբացատրելի է, թե ինչպես կարելի է ամբողջությամբ բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ադրբեջանի նախագահի այդ հայտարարության մեջ խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել։
Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարության հիմնական ուղերձը կայանում էր նրանում, որ Ադրբեջանը հրաժարվում է Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ հավասար երկխոսությունից և առաջնորդվում է միայն իր իշխանությունն Արցախի ժողովրդին ուժով պարտադրելու ցանկությամբ»,- կարդում ենք հայտարարության տեքստում։