Չփորձեք Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին

16 Ապրիլի 2024, 16:50

Քաղաքականություն

Երևանում Եվրոպական երկրների դեսպանատներից որոշներն Իրանի օրինական պատասխանի վերաբերյալ իրենց երկրների ղեկավարների միակողմանի ու թյուր դիրքորոշումն են տարածում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Նրանք ցանկանում են հայ ժողովրդին ենթարկել իրենց թյուր քաղաքական ազդեցությանն ու Իրանին վարկաբեկել հայաստանյան հանրային կարծիքում։ Ես նրանց խորհուրդ եմ տալիս դադարեցնել այս կեղծարարությունն ու չփորձել Հայաստանը ներքաշել իրենց աշխարահաքաղաքական հակամարտությունների մեջ»,- ասաց նա։