Սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումն օկուպացված Արցախից. Պեսկովը հաստատել է
17 Ապրիլի 2024, 14:09
Սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումն օկուպացված Արցախից
Այս տեղեկությունը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նախօրեին տեղեկությունը հաղորդել էին ադրբեջանական պետական լրատվամիջոցները: Նշվել էր, որ ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից։ Եվ, որ ապրիլի 15-ից վանքը գտնվում է Ադրբեջանի ոստիկանության վերահսկողության տակ։ Ըստ լրատվամիջոցների, դրանով սկսվել է ռուսական խաղաղապահների դուրսբերման գործընթացն Արցախից։