Կարո Փայլանին վռնդել են Բըրբանկի հայկական եկեղեցուց

22 Ապրիլի 2024, 09:48

Քաղաքականություն

Թուրքիայի Մեջլիսի նախկին պատգամավոր Կարո Փայլանը այսօր փորձել է այցելել Բըրբանկի Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճար: Տաճարում գտնվող հայ երիտասարդները, Փայլանին տեսնելով, «թուրք» են վանկարկել, ամոթանք տվել, հայտնում են Alpha News-ի աղբյուրները: Ինչ-որ մարդիկ հետո մի կերպ օգնել են, որ Փայլանը տաճարի հետևի դռնից փախչի:

2015 թվականի ամռանը խորհրդարանական ընտրություններում Փայլանն ընտրվել էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր։