Մեկնարկել են Անդրեասյան եղբայրների նոր կատակերգության նկարահանումները

22 Ապրիլի 2024, 19:27

Մշակույթ

Անդրեասյան եղբայրների կինոընկերությունն «Իվի» առցանց կինոթատրոնի աջակցությամբ սկսել է «Սերը չարիք է» կատակերգության նկարահանումները, գրում է kinometro.ru-ն:

Ֆիլմի պրոդյուսերներն են Ղևոնդ և Սարիկ Անդրեասյանները։ Ֆիլմի դերասանական կազմում են Նիկիտա Կոլոգրիվին, Եկատերինա Կովալչուկը, Դմիտրի Վլասկինը, Վլադիմիր Սիչևը, Աննա Արդովան և Օլգա Տումայկինան։ Նախագծի ռեժիսորներն են Հայկ Ասատրյանը և Դենիս Գուլարը։

Ֆիլմը պատմում է անհաջողակ տնային գողի մասին, ով հայտնվել է սխալ ժամանակ և սխալ տեղում։ Հերթական կողոպուտի ժամանակ Մաքսիմը ականատես է լինում անսպասելիորեն բնակարան վերադարձած տանտիրուհու հուսահատ արարքին։ Եվան փորձում է այրել այն ամենն, ինչ հիշեցնում է դավաճան ընկերոջ մասին, և, բացի այդ ինքնասպան է լինում։ ։ Կողոպտիչը որոշում է կանգնեցնել աղջկան ու փրկել իրեն էլ ավելի մեծ խնդիրներից։

Ֆիլմը մեծ էկրաններին կլինի օգոստոսի 15-ին։

Հիմա եթերում