Արմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում

28 Ապրիլի 2024, 11:55

Մշակույթ

Ռուսաստանի Արմավիր քաղաքի մշակույթի պալատում ապրիլի 29-ին տեղի կունենա տոնական միջոցառում՝ նվիրված քաղաքի հայկական հասարակական կազմակերպության կազմավորման 35-ամյակին:

Արմավիրում առաջին հայկական հասարակական կազմակերպությունը հետխորհրդային շրջանում ստեղծվել է 1989 թվականին: Այն կոչվում էր «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»»։ Հետագայում կառույցը մտել է Ռուսաստանի հայերի միության կազմի մեջ՝ որպես Արմավիրի տեղական բաժանմունք։

Միջոցառման շրջանակներում տեղի կունենա Արմավիրի եզակի քարտեզի շնորհանդեսը, որի ստեղծումը նվիրված է քաղաքի հիմնադրման 185-ամյակին: Հիմք է վերցվել 20-րդ դարասկզբի քարտեզը, որի վրա պատկերված են Արմավիրի հայերի պատմամշակութային ժառանգությունն արտացոլող օբյեկտների անվանումները: