Վահան Բիչախչյանի գոլային փոխանցումը՝ «Յագելոնիայի» հետ խաղում

28 Ապրիլի 2024, 00:45

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Լեհաստանի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում:
 
«Պոգոնը» հյուրընկալվելիս 2-2 հաշվով է ավարտել հանդիպումը առաջատար «Յագելոնիայի» հետ: Բիչախչյանը 15-րդ րոպեին օգնել է լեհ կիսապաշտպան Կամիլ Գրոսիցկիին բացել հանդիպման հաշիվը: Բիչախչյանը խաղացել է առանց փոխարինման:
 
Գյումրեցի 24-ամյա ֆուտբոլիստը «Պոգոնի» կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, դարձել 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: