Տեղադրվել է 35 սահմանային սյուն. ՀՀ կառավարություն
29 Ապրիլի 2024, 18:06
Կառավարության մամուլի ծառայությունը հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել․
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հայտարարության մեջ: