Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը նվազել է

30 Ապրիլի 2024, 19:20

Տնտեսություն և Բիզնես

Այս տարվա մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը նվազել է 3%-ով։ Այս մասին հայտնել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նաև նշել է, որ այս տարվա մարտին մեկ զբոսաշրջիկի ծախսն ավելի քիչ է եղել, քան նախորդ տարի։